Monday, March 17, 2014

Անձայն բղավոցներում իր



Լուռ տանը,որտեղ կարծես ոչ-ոք չեր ապրում,առավոտյան ժամը ուղիղ վեցն անց տասներկու,համակարգչի առջև նստած էր Ռոբերտը:Նա արվեստի մարդ էր,գրում էր գրքեր և դրանք հրատարակում կեղծանունով:Նա չեր ցանկանում,որ իրեն ճանաչեն,քանի որ սարսափում էր մարդկանց հետ իր մասին և իր գրքերի մասին խոսելուց:Նա քսան տարեկան էր,սովորում էր ռեժիսուրա:Նրա երազանքը ֆիլմեր նկարելն էր,իսկ գրականություն ուսումնասիրելը՝պարզապես հոբբի էր,որում նա գտնում էր ինքն իրեն:Ռոբերտը բավականին ինքնամփոփ անձնավորություն է,չի սիրում խոսել և մարդկանց մոտ կասկած կա,որ նա աուտիստ է:
Սակայն նա երբեք չի խոսել այդ մասին,քանի որ միշտ մտածմունքների մեջ է:Անգամ,երբ նա ուզում էր արտահայտվել,նա մտածում էր,մտքում տալիս պատասխանը,բայց չէր հաղորդակցվում:
Եթե չկար խիստ անհրաժեշտություն նա չէր խոսում: Բայց նա իսկախպես տաղանդ ուներ : Եթե նա ունենար գոնե փոքրինչ ավելի աշխույժ բնավորություն գուցե և փառքի հասներ: Համենայնդեպս նրա ընթերցողների բանակը մեծ էր: Ռոբերտը սիրում էր սիրել: Նա սիրում էր սիրո ամբողջ փաթեթը, չնայած, որ Ռոբերտի սերերի փաթեթներում հսկա տեղ էր գրավում տառապանքը, նա պաշտում էր այդ տառապանքը ևս:Չնայած նա պաշտում էր սիրել արդեն հոգնել էր իր այդ կեղծ սերերից և արդեն երկար ժամանակ չէր գրում: Նա ոչինչ չէր անում նույնիսկ կարդալն էր նրա համար դարձել զզվելի: Առավոտյան սկսել էր շատ ուշ արթնանալ և արթնանալուն պես գնալ համալսարան նույնիսկ առանց մի բաժակ սուրճ խմելու, որը դեռ մի քանի շաբաթ առաջ անհնարին էր նրա համար: Դասերն ուշ էին վերջանում, ինչը գոնե որոշ չափով մոռացնել էր տալիս իր հոգեկան դատարկության մասին: Տուն սկսել էր ոտքով գնալ, չնայած բավականին հեռու էր ապրում համալսարանից: Նա սկսել էր ատելն ինքն իրեն, ատել իր շրջապատն ու ամենքին, նա դադարել էր Ռոբերտը լինելուց: Դասերն ուշ էին վերջանում, ինչը գոնե որոշ չափով մոռացնել էր տալիս իր հոգեկան դատարկության մասին: Տուն սկսել էր ոտքով գնալ, չնայած բավականին հեռու էր ապրում համալսարանից: Նա սկսել էր ատելն ինքն իրեն, ատել իր շրջապատն ու ամենքին, նա դադարել էր Ռոբերտը լինելուց: Շուտով նա սկսեց գրեթե չսնվել, իսկ աղբամանում սննդի մնացորդներին էին փոխարում ծխախոտի տուփերն ու շտլանդական վիսկիի շշերը: Համալսարանում նա համենայնդեպս աչքի ընկնում էր, միայն թե ոչ թե իր առաջվա ճշտապահությամբ ու զսպվածությամբ, նա դարձել էր փնթփնթացող և խոսում էր ամեն ինչի վրա, կտրուկ ու նյարդային շարժումներ անում և հաճախ նույնիսկ դուրս վռնդվում լսարանից իր պահվածքի պատճառով: Թաղամասը որտեղ նա էր ապրում կաին բազմաթիվ աղքատիկ խրճիթներ և ընդամենը երկու շենք` դեմ դիմաց , որոնցից փողոցին հարողում ապրում էր նա: Մինչև ուշ գիշեր նրա սենյակի լույսերը չէին հանգում, հաճախ և ամբողջ գիշեր այդպես վառ էին մնում: Նա անվերջ նայում էր դիմացի շենքի իրար հետևից մարող լույսերին մինչև որ միակ լուսավոր բանը հորիզունում լուսինն էր մնումՔանի-քանի գրքեր ու պատմվածքներ էր գրել Ռոբերտը այդտեղ նստած, քանի-քանի անգամ էր արտասվել ու եղունգները ափերի մեջ մխրճել այդտեղ նստած: Նա հիշում էր այդտեղ անց կացրած իր յուրաքանչյուր գիշերը: Հիշում էր իր սերերը և իր խղճուկ վիճակը, հիշում էր այն ամենն ինչ ցավ էր պատճառում նրան: Երեկ Ռոբերտը գիշերն անց էր կացնում նորից այդտեղ նստած, նորից նայելով դիմացի շենքի մարող լույսերին: Ամեն ինչ լուռ էր, լսվում էր միայն փողոցի աղմուկը, որը հետզհետե պակասում էր: նրա աչքերը պսպղում էին:Նրա աչքերը սովոր էին զննելու, նա միշտ էր զննում : Սենյակը խեղդվում էր ծխախոտի ծխից ու ալկոհոլի տհաճացող հոտից: Ռոբերտն այդ վիճակում էր սիրո պատճառով և ոչ թե մերժված կամ անտեսված սիրո այլ սիրո պակասի պատճառով: Նա բացեց պատուհանն ու նորից նստեց ւիր տեղում` զննելու առանց այդ էլ հինգ մատի պես ծանոթ շենքը: Նոր սենյակ էր լուսավորվել Սենյակում երևում էր միայն պահարան և մի աղջկա ուրվագիծ: Այդ ուրվագիծը Ռոբերտին ցանկասեր էր դարձնում: Նա խենթացել էր և չնկատեց թե ինչպես սկսեց երգել:
Կարծես ընդամենը մեկ ակնթարթ էր նրան բաժանում իդեալական ավարտից:Իդեալական ընկերներ,սեր,կյանք.այդ ամենը միայն նրա գրքերում եր:
Իսկ ուր է նրա իրականությունը:Նրա ամենինչը ընդամենը թղթին տրված պատրանքներ էին:
Միգուց է նրա հերոսները ավարտում էին իրենց կյանքը ինքնասպանությամբ,կամ մահանում երջանիկ ծերության մեջ:
Բայց ոչ Ռոբերտը:Նա հավերժ փակվեց իր ցնորքների մեջ և բաժին դարձավ գրքի անավարտ կյանքին:

No comments:

Post a Comment