Saturday, March 14, 2015

Իսլ ի՞նչ է բույրը

-Իսկ ինչ է բույրը?,- հարցրի ես օծանելիքագործին
-Երջանկություն
-Այդ ինչպես ?
-Փորձիր հիշել մի բույր ու զգա հոտը: Չի ստացվի
-և?
-Երջանկությունն էլ է այդպես, դու միայն նկարագրել կարող ես կամ հազվադեպ հիշել պահը, բայց եթե անգամ շատ ցանկանաս այն միայն քոնն է դու երբեք չես կարող քո երջանկությունը երգելով մարդանց զգացնել տաս ճիշտ և ճիշտ նույն երջանկությունը, ինչպես և բույրը:
-Այսինքն դու երջանկություններ ես պատրաստում?
-Ես ընդհամենը հնարավորություն եմ տալիս
-...
-Ես հնարավորություն եմ տալիս կարճել հեռավորություններն ու վերացնել անցյալի ու ներկայի մեջ եղած անդունդը: Օծանելիքի դատարկ սրվակներ:
-Եվ ինչ պետք է ես անեմ?
-Տուր քո օծանելիքի դատարկ սրվակը այն հեռացողին ով քեզ կկարոտի: Ու համոզված եղիր, կարևոր հրաժեշտից առաջ օծանելիքը միշտ վերջանում է: Ինչպես երջանկությունը` երբ նա հեռանում է քեզնից մի անգամից սկսում է մի նոր երջանկություն, օծանելիքի մի նոր բույր:
-Իսկ լինում են մարդիկ ովքեր նոր օծանելիք չեն օգտագործում?
- Դե իհարկե չեն լինում, ուղղակի հաճախ սխալ օգտագործման պատճառով երկար ժամանակ բույրը չի տարածվում: 

Saturday, February 7, 2015

Պըճեղ մը անուշ խոսք տատիս մտքերեն

Մանուշակները ծաղկում են աշնանը, եթե տնային են, իսկ մարդիկ հիանում են միայն ալպիական մանուշակներով: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Ու ես էլ չեմ ապրում անցյալով, ուղղակի ժամանակ առ ժամանակ այցելում եմ անցյալ: Կրակներ վառվում են ամեն ժամի ու ամեն ուր, բայց մարդը պաշտեց կրակը երբ տեսավ թե ինչպես է կայծակը կրակ դառնում: Ժամանակները փոխվել են: Փաստորեն, ժամանակն էլ իր հերթին իր ամեն ինչն ունի: Լուսավորվում են բոլորիս փողոցները, անգամ եթե ապրում ենք ամենախուլ արվարձանում: Իսկ գիշերը մութ ու սարսափելի լինելու կարիք ունի, երջանիկ գիշերների համար էլ հաստատ լիալուսին կգտնվի: Մութը լույսով ենք լցրել ու իրականությունը խավար դարձրել: Հին ժամանակներից երկրագունդն է փոխվել, էլ ուր մնաց քարտեզները նույնը մնային: Իսկ ես, որ ծնվել եմ աշխարհը փոխելու համար մտածում եմ.«իսկ եթե ամեն ինչ նույնը թողնեմ»...


                                                                                                                             (c)  Դավիթ Ասլանյան