Saturday, February 7, 2015

Պըճեղ մը անուշ խոսք տատիս մտքերեն

Մանուշակները ծաղկում են աշնանը, եթե տնային են, իսկ մարդիկ հիանում են միայն ալպիական մանուշակներով: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Ու ես էլ չեմ ապրում անցյալով, ուղղակի ժամանակ առ ժամանակ այցելում եմ անցյալ: Կրակներ վառվում են ամեն ժամի ու ամեն ուր, բայց մարդը պաշտեց կրակը երբ տեսավ թե ինչպես է կայծակը կրակ դառնում: Ժամանակները փոխվել են: Փաստորեն, ժամանակն էլ իր հերթին իր ամեն ինչն ունի: Լուսավորվում են բոլորիս փողոցները, անգամ եթե ապրում ենք ամենախուլ արվարձանում: Իսկ գիշերը մութ ու սարսափելի լինելու կարիք ունի, երջանիկ գիշերների համար էլ հաստատ լիալուսին կգտնվի: Մութը լույսով ենք լցրել ու իրականությունը խավար դարձրել: Հին ժամանակներից երկրագունդն է փոխվել, էլ ուր մնաց քարտեզները նույնը մնային: Իսկ ես, որ ծնվել եմ աշխարհը փոխելու համար մտածում եմ.«իսկ եթե ամեն ինչ նույնը թողնեմ»...


                                                                                                                             (c)  Դավիթ Ասլանյան