Monday, February 24, 2014

Մի փոքրիկ սև բիծ...


Իմ աչքերն այս լեռներն այլ կերպ են տեսնում, իմ ականջները դեռ լսում են այս լեռների մոտով անցած փամփուշտների ձայները խուլ… Իսկ պատերազմ ես չեմ տեսել, իմ զգացումները միայն լսածիս ու երևակայությանս արդյուքն են… Ես սերունդից եմ, որը կոչվում է «անկախության», ես՝ «անկախության սերնդից» եմ… Նախնիներիս աչքերն անկախության են ձգտել միայն և փոխարենը տեսել միայն կռիվ, թալան, պարեազմ և ջարդ՝ էթնիկ զտում… -Ուշադրությո՛ւն, դռները փակվում են, հաջորդ կանգառը՝ Արևմտյան Հայաստան,- լսեցի ես։ Մետրոն ինձ հաճախ էր ստիպում մտածել։ Գնացքի վացոնում՝ նախավերջինում, որտեղ սովորություն ունեի նստելու, մարդկանց աչքերը նման էին իմիններին, գրեթե պատճենն էին նրանց, տարբերվում էին միայն մի սև բծով թախծոտ, վախեցած .իասնական ու համախմբված բծով։ Ես հարգում էի այդ, և մյուս բոլոր սև բծերը նրանց աիքերում… Իսկ կար ժամանակ, երբ հայերն ունեին երկնքի պես կապույտ աչքեր՝ անբիծ, անաղարտ…

No comments:

Post a Comment