Tuesday, January 21, 2014

Ես իմ երկրից չեմ զզվել, ես պարզապես վախենում եմ...


Այսօր մի անգամ ևս փոխվեցին  իմ պատկերացումները: Դեռ մի քանի րոպե առաջ ինձ թվում էր թե ամեն ինչ այքան էլ վախենալու չէ և ես իրականում այն ամենի տերն եմ ինչը որ ինձ է պատկանում: Պարզվեց, որ նույնիսկ հայրենասիրությունս իմը չէր: Այսուհետ ես այն կկոչեմ բռնազավթված հայրենասիրություն: Դեռ մի քանի ժամ առաջ մտածում էի թե կարելի է չսիրել կառավարությունը, բայց սիրել երկիրը: Հնարավոր է, քանի դու դեռ չես հանդիպել նրանց ովքեր ամեն օր մեզ են ժպտում էկրանից այն կողմ, մինչդեռ տարածության մեջ նրանք մեր համար ավելի սարսափելի են քան մղձավանջները` երեխաների: Վախենում եմ ես: Այնքան, որ չգիտեմ խելագարվե՞մ, թե խենթանամ կամ թե տարբերություն չդնեմ բառերիս մեջ ու պարզապես գժվեմ, որ ապրեմ, որ շարունակեմ: Իսկ ինչի՞ համար: Մի գիժ, մի խելառ, կամ մի խենթ գուցե ով կուզի գնել : Ես անվճար կգամ: Կգամ կգժվեմ, կՎանանամ բռնազավթված, կամ գուցե Մշո երգեր կերգեմ քո բռնազավթված ուղեղի համար, որ ազատագրվի սարսափի ձեռքից, որ խենթանա իմ պես ու խոսի ինձ հետ: Եկա: Գժվել եմ հաստատ, արցունքներս կոկորդս են խեղդվում, լացս իմն է, դեռ ինձ մոտ է այն: Դե արի հրեշ, բռնազավթիր այն...

Ես իմ երկրից չեմ զզվել, ես պարզապես վախենում եմ...

No comments:

Post a Comment