Sunday, March 23, 2014

Մայրուղիներում իմ...♥

Ընթերցեք այս երգի հետ :)

 Մայրուղիներում իմ երազների մենակ էինք մենք իմ հնամաշ մեքենայի ու չհնացող երգերի հետ: Ուրիշ բան պետք էլ չէր:  Ես սիրում էի դա` ծիծաղները մեր անիմաստ, ադրենալինը մեր` մեր սիրուց ծնված, ու մայրամուտը մեր` մեզ կյանք պարգևած, ընթացքը մեր խելագառ ու խելագառ սլացքը մեր: Դա այն պահերից էր, երբ ապրում էինք մեր հորինած աշխարհում չհորնվող  մարմիններով մեր, ու երազներով մեր` արդեն իսկ երազի մեջ: Ես սիրում էի քեզ, դու` չգիտեմ, երևի:
 Կարոտել եմ սլացքը մեր սրընթաց, երջանկությունը մեր` սիրաշաղախ ու հայացքները իմ ու քո` անորոշությանը նայող երկջանկություն շնչող: Կարոտել եմ այն պահերը, որոնց մասին ուրիշները լսելիս արտասվում էին: Կարոտել եմ քեզ կարոտող երազներս Տեխասյան մայրուղիների: Կարոտել եմ արագությունը մեր կյանքերի, ծիծաղը մեր արագ ու արագացած երջանկությունը մեր: Կարոտել եմ մեր զուգերգերն, որոնցից միայն մենք ունեինք, ձայները մեր ու բաբախման արագությունները սրտերի մեր: Արի սլանանք նորից, նույն երգերով, նույն խենթւթյամբ ու արագությամբ: Ես պատրաստ եմ վրաերթի անգամ այս անգամ: Արի նորից մեկ անգամ էլ սլանանք մայրուղիներում իմ երազների...

No comments:

Post a Comment