Saturday, July 6, 2013

Հաղթողներից պարտված...♥



 Դժվար է նկարագրել թե ինչ ես զգում երբ <<պարտված>> ես իսկ փառքի տախտակին կանգնած են <<հաղթղները՚>>.. Նրանք սովոր են հաղթելու, որովհետև նրանց մանկուց են սովորեցրել հաղթել... Իսկ հիմա ինձ միայն մնում է ափսոսալ, որ շատ բաներ էլ չեն կրկնվելու: Շատ կցանկանայի, որ երբ նոր էի գնում մանկապարտեզ մեկն ինձ ասեր, որ այն լքվածների համար չէ, այլ այն հաղթել սովորողների համար է : Ես այն ժամանակ հաստատ կարող էի հաղթել:
 Ես ներգրավված էի մի խաղի մեջ, որը կյանք էին կոչում այդ խաղի մասին շատ էի լսել: Ասում էին թե այդ խաղը կանոններ ունի... Խաբեցին.... Բայց միևնույնն է շարունակում էի խաղալ իմ հորինած կանոններով, իսկ կաննոներս ինչպես և ես պարտվեցին, որովհետև կանոններիս չէի սովորեցրել հաղթել:
 Մի քանի տարի անց անցա երկերորդ փուլ: Այ դա ինձ իսկապես դուր էր գալիս ես կարծում էի թե կհաղթեմ.... Հաղթանակը ուրիշին տվեցին: Շնորհակալություն ընկեր Ղազարյան.... Ես հիասթափված էի, բայց շարունակում էի խաղալ տանուլ տալով... Տանուլ էի տալիս մեծ գումարներ... Երկորդ փուլը կարճ տևեց, համենայնդեպս ինձ այդպես էր թվում: Երրորդ փուլը կոչում էին միջին դպրոց ... Ես համոզված էի, որ այն ավելի դժվար է: Դժվար չէր: Անցա: Հետաքրքիր փորձություննեով մի փուլ, որի ժամանակ խաղը ծիծաղում էր ինձ վրա....
 -Գրողը տանի ինչու էիք համոզում որ դուք խաղի ճիշտ կանոններն էիք սովորեցնում,որոնք, ինչպես պարզվեց ինականում չկային էլ:
  Չեմ ուզում մեղադրել ոչ ոքի իմ անհաջողությունների համար: Ես բոլորի խորհուրդներն ընդունում էի մինչը որ զգացի որ նրանք սխալ էին: Այստեղ էլ ուշացա: Իսկ կյանքը ատում էր ուշացողներին: Նա ատում էր նաև ինձ:
 Ես կարծում էի թե ամեն ինչ կանցնի, մտածում էի այն խոսքերը, որոնք լսում էի երրորդ փուլում իրական են: Հավատացնում էի ինքս ինձ, որ ինձ սիրում են... Սակայն նրանց նախանձն էր ինձ խորհուրդներ տալիս: Դաժան էր նրանց նախանձը:
 Սիրահարվեցի: Երրորդ փուլի ավարտին քիչ էր մնացել: Նորից խաբեցին: Ասում էին թե դա սեր չէ, ուղղակի սիրահարվածություն: Դա էր իսկական սերը: Համոզված եմ սիրում են մեկ անգամ` ամենաառաջին անգամ:
 -Գրողը տանի ամեն ինչ վատ է, իսկ թունելի վերջում դեռ լույս չի երևում:
 Ամեն ինչ լավ է վերջանում, իսկ եթե ամեն ինչ լավ չէ ուրեմն դեռ ոչ մի բան էլ չի վերջացել:

2 comments: