Tuesday, July 30, 2013

Առանց մենակության...


-Բարև, ո՞նց ես:
-Բարև, լավ:
 Կրկին կեղծիք: Ես ստեցի: Վախենու՞մ եմ: Երևի: Զղջում եմ:
 Կրկին հոգնել եմ: Կրկին զղջալուց: Արդեն վաղուց երեխա չեմ: Արտաքնապե՜ս...
-Ուշքի արի՛, քեզ խաբում են :
-Իսկ որտեղից գիտես , որ խաբվել չեմ ուզում : Ախր ես էլ եմ ինձ խաբում:
-Դա դու չես: Դու բարի էիր..
-Խաբվել ես...
-Ե՞ս...
-Իսկ դու ո՞վ ես:
-Իմ անունը երջանկություն է:
-Ես քեզ չեմ հավատում :
Չքվեց... նույնիսկ այցեքարտ չթողեց... Ես նրան գտնել էի ուզում: Մտածում էի նա ինձ համար լավ ընկեր կլինի:
-Հիմա՜ր: Նա քեզ ատում է:
-Դու ո՞վ ես: Ես քեզ չեմ տեսնում:
-Որովհետև ես քո մեջ եմ իմ անունը մենակություն է: Ես քո ընկերն եմ :
-Ես չեմ ուզում, որ դու իմ ընկերը լինես:
 Հեռացա՜վ... Հիմա իսկապես մենակ եմ: Եթե սա է մենակությունը, ապա ո՞վ էր նա: Գժվում եմ... այնքան մենակ եմ, որ նույնիսկ մենակությունն է ինձանից երես թեքել: Պարտվեցի...

1 comment:

  1. eeeeeee Davs laaaveliiiiii :'( tenc txur baner mi gri elii

    ReplyDelete