Tuesday, July 30, 2013

Կժպտամ


Հիշում եմ թե ինչպես էի երազում Լոնդոն մեկնելու մասին, հիասթափեցրիք: Միլան մեկնել ցանկացա հավատացրեցիք, որ չեմ կարող: Չկարողացա: Էլ ձեզ հետ չեմ կիսվի: Կգնամ Ստոկհոլմ: Կապացուցեմ, որ կարող եմ:
Արագ էի սիրահարվում: Առաջին սիրուս համար թանկ վճարեցի: Վախենում էի սերս կորցնել: Կորցրեցի: Հասկացա, որ պետք չէ վախենալ: Հիմա Սիրում եմ:
Եթե ատում եք ինձ, ատում եմ ձեզ ձեզնից էլ շատ: Ինձ արգելել էիք սիրել: Ես նույնպես սովորեցի ատել: Հիմա ատում եմ ձեզ թեկուզ այն բանի համար, որ կաք, որ գոյություն ունեք: Կատեմ մինչև մահ: Ես դաժան եմ: Դաժան եմ ատում:
Կժպտամ: Կժպտամ այն ժամանակ երբ ձեզ լացելուց տեսնեմ: Նույնիսկ կծիծաղեմ երբ դուք հոգնեք արտասվելուց: Կժպտամ անգամ եթե հոգիս ձեզ հետ միաձայն լա: Կշռայլեմ լավագույն խոսքերս երբ դուք անեք այն գործը, որը ձեզ հաամր ամոթալի է: Դուք այդպիսի գործ հաստատ կանեք: Դուք չեք ժպտում: Գիտեմ : Ամաչում եք, և ոչ ձեր պահվածքից: Նախանձում եք, որ իմ ժպիտը ամենագեղեցիկն է: Այն ծլել դուք չեք կարող...

No comments:

Post a Comment