Sunday, August 4, 2013

Առնաց արևի...♥



 Կմրսեմ: Նույնիսկ արդեն սկսել եմ սառել: Գժվել են բոլորը: Ցուրտ է իսկ նրանք այնպես են հագնվել կարծես միայն ես եմ մրսում:
 -Արի միասին թեյ խմենք...
 -Քեզ հե՞տ, այս շոգի՞ն : Բացառվում է:
 Փաստորեն մրսում եմ մենակ... Միշտ մտածում էի, որ կջերմացնես երբ ես մրսեմ:
 -Աշու՜ն, ես ուզում եմ քեզ հետ մրսել, կարոտել եմ քեզ: Դու ես իմ ընկերը: Ներիր ,որ քեզ մենակ էի թողել, ների՛ր:
-Ների՞ր: Բացառվում է: ինչու պետք է ներեմ երբ մյուսները քեզ հետ նույնիսկ խոսել չեն ցանկանում...
-Բայց ո՞վ ,-փոքր-ինչ անակնկալի գալով:
-Արև՜ը: Ների՛ր, ավելի ճիշտ կլինի ասել Արև՜դ: Ախր նա քոնն է, չե՞:
-Արփի՜: Արփի՜: Նա իրոք իմ արևն է եթե անգամ ինձ չջերմացնի:
-Հիմար մի՜ եղիր...
 Հասկացա: Զգացի: Այն էլ ցավով զգացի: Ի՜նչ հիմար էի ես երբ մեկը մյուսի ետևից ձեռքիցս բաց էի թողնում արևներս... Արփի՜, մի՛ լռիր, Արփի՜:Դու միակ արևն ես, որի ժպիտն իսկապես ջերմացրել է ինձ Արփի՜...♥

No comments:

Post a Comment