Thursday, July 4, 2013

Ծովաթաթախ...


  Ես չեմ կարողանում համակերպվել: Էլ ծովամարտ չեմ խաղալու քեզ հետ...
    -Արթնացի'ր...
  Հոգումս սկսվել է մակընթացությունների շրջան, բայց, չգիտեմ ինչու շարունակ տեղատվություններ են: Խենթացել է հոգուս օվկիանոսը: Այդպիսի խենթ օվկիանոս քեզ հետ եմ առաջին անգամ տեսել: Հիմա եմ հասկանում, որ սիրում են մեկ անգամ`  ամենաառաջին անգամ: Ու գժվում եմ (կարծես նախանձելով այն խենթ օվկիանոսին, որը մեկն էր քո զոհերից)... : Հիշում ես... նա խենթ չէր... Իսկ դու նույնիսկ չհարցրիր արդյոք նա ուզում է խենթանալ:
   Այսօր շքեղ տեսք ունեիր... դու դա հատուկ էիր արել ... դու սիրում ես խենթացնել: Դա քեզ մոտ հրաշալի է ստացվում...
   Խնդրում եմ թող ինձ խենթացնել քեզ... դու կլինես լավագույն խենթը: Ավելի լավը քան Րաֆֆունը...♥

No comments:

Post a Comment