Tuesday, May 14, 2013

Առաջին սերս հավերժ կհիշեմ...♥


Հիշում եմ` կարծես երեկ լիներ, սիրում էի, կարծես էլ չեմ հասցնի... Իսկ դու <<անտարբեր էիր>>: Եթե իմանայիր քանի գիշեր չեմ քնել ու քանի իշեր եմ արտասվել: Հիշում եմ թե ինչպես էի երազում: Միշտ երազում եի, որ աղջիկ ունենանք, անունն էլ եի որոշել` Էմմա: Նա մի թմբլիկ հրաշք կլիներ, ես կվազեի նրա հետևից, նա կփախներ, հետո կգրեինք իրար: Իսկ դու` համոզված եմ տղա էիր ուզում ունենալ, իսկ անունը... անգլիական էր... Պատկերացնում եմ` աղջիկս քեզ նման կլիներ, բայց ավելի լավը` քեզ նման համեստ, քեզ նման ընտերցասեր, իսկ ժպիտը... անկրկնելի մի կատարելություն...
   Շաաատ  էի երազում: Միգուցե մի օր բոլոր երազանքներս իրականանան, բայց աղջկաս ժպիտը քոնի կատարելությունը չի լինի` այն կլինի մեկ ուրիշինը` համոզված եմ , ավելի լավինը...
   Իսկ դու կարծում էիր, որ արքայադուստր ես... ես էի մեղավոր` Ե'ս քեզ դարձրի արքայադուստր... դու կապրես քո դղյակում առանց արքայազնի: Քո դղյակը մի օր կդառանա մի մեծահարուստի տուն, իսկ դու նման կլինես անհաջողակի...
   Հաջողություուն իմ ամենամեծ անհաջողություուուուն...♥

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete