Tuesday, January 8, 2013

Խորտակեցիր...♥


Ու դու խորտակեցիր ամեն ինչ, բոլորին, ինձ էլ <<ընկերներիտ>> էլ...խորտակեցիր չնախատեսված փոթորիկի պես բաց օվկիանոսում, ու մնացիր մենակ ... մենակ այդ քո հորինած փրկանավակում... գիտե ես հետևում էի քեզ , որովհետև քեզ էր հետևում և իմ սիրտը... հիշում եմ ինչպես զարմացար երբ տեսար այն գերանները որոնք լողում էին քո հետևից ...դրանք տարբեր չափեիր էին ու երևի չես էլ զգացել բայց դրանք միայն գերաններ չէին, դրանք իմ զգացմունքներն էին որոնք փրկվել էին քո սարքած այդ ավերիչ փոթորիկից... այն մեծը.... հիշում ես? այն ամեն կերպ լողում էր քո հետևից' դա իմ սերն էր ... իսկ այն մյուսը ավելի փոքրիկ..դրան էլ ես հիշում? նա այն կարոտն էր, որը մեր նավի գերաններից չեր այն հայտվեց անհասկանալի մինչ դու չկաիր... իսկ ծովը կեղտոտ էր' լցված ամբողջովին իմ զայրույթի տաշեղներով...բայց տեսնում ես? դրանք էլ չկան հիմա քո հետևից են լողում միայն իմ սերն ու կարոտը մինչ դու թիավարում ես դեպի քո հորինած ապագան... հավատա էլ չկա, վերացել է այդ ապագան...այն ժամանակ այն գուցե և իրականանար բայց հիմա... հիմա դու գնում ես այնտեղ մենակ տանելով քեզ հետ հիշողությունների մի ծանր գերան պոկված մեր նավակից... սակայն այսքանից հետո էլի հավատա իմ սերը կլողա քո հետևից իմ խենթ փոթորիկ...♥

1 comment: