Friday, July 6, 2012

Քեթին Թոմ Կրուզին թույլ չի տալիս տեսնել իրենց աղջկան



 Դերասանը զարմացած է կնոջ վերաբերմունքից: Նա քչացրել է 6-ամյա Սուրիի հանդիպումները հոր հետ: Դերասանի խոսքերով Քեթի Հոլմսը, ով դադարել է շփվել իր հետ, բաժանվելու մասին հայտարարելուց հետո, արգելել է նրան շփվել աղջկա՝ Սուրիի հետ:
Քեթին փոքրիկի հետ այժմ գտնվում է Նյու Յորքում:
Դերասանի ներկայացուցիչները համոզել են Քեթիին թույլ տալ Թոմին հեռախոսով զրուցել Սուրիի հետ:
Աղջկան տեսնել Կրուզն առաջիկայում չի կարող: Նա գտնվում է Լոս Անջելեսում և արդեն վաղը թռչում է նոր ֆիլմի նկարահանումներին մասնակցելու, իսկ կնոջը տեսնել նա չի ցանկանում:



No comments:

Post a Comment