Friday, July 6, 2012

Մենակություն...


Արդեն  գիշերվա մեկն է իսկ ես նստած գրառում եմ անում ու չգիտեմ ինչ ա կատարվում ինչ-որ բան էն չի: Էս քանի օրը էնքան բանա եղել որ արդեն գժվել եմ ու ոչ միայն ես ու հիմա եթե ես չգրեմ չեմ հանգստանա: գրում ե որ էլի գտնեմ իմ հոգու խաղաղությունը ուղեղս արդեն չի աշխատում ամեն ինչ շրջվելա գլխի վրա: Ու հիմա ես զգում եմ մինչև հիմա ինձ անծանոթ մի զգացում ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ հիմա իմ հետ ա մենակ իմ միակ անդավաճան ընկերը իմ միակ ընկերը որ ինձ այցելում է թէ ուրախ և թե տխուր պահերին : Իմ ընկերոջ անունն է ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ է: Արվեստի մի հիասքանչ տեսակ որն անփոխարինելի է ցանկացած պարագայում:
  Գրում եմ բայց չգիտեմ ինչու գրում եմ բայց իմ միջից դուրս չի գալիս այն բարկությունը որով լցված եմ աշխարհի հանդեպ , մարդկանց հանդեպ և հիմա մտածում եմ միայն մի բան թե ինչու է աշխարհն այսքան անարդար: Եւ կրկին բարձրացնում եմ մի հարց որը մարդկությանը տանջել է անհիշելի ժամանակներից ինչու պիտի կողք կողքի ապրեն ծայրահեղ հարուստ ու աղքատ ինչու պիտի ինչ-որ մեկը տառապի սիրուց և ինչ-որ մեկը իր հանգիստը վայելի Հնդկական օվկիանոսի ջինջ ջրերում:
  Ամեն ինչ տարորինակ է թե մարդիկ թե բնությունը և թե իմ հարազատ քաղաքը....այլևս չկա այն ջերմությունը որ առաջ էր ...արևը կարծես այրում է ամեն ինչ, բայց չի տալիս ջերմություն սառել է արևը սառել են և մարդիկ այլևս չի կատակում իմ ջրիկ ընկերը ում դեմքից ժպիտն անպակաս էր.... այլևս մարդկանց բարևելով չես տեսնում այն անհոգ ժպիտը որը առաջ էր... գուցե և այժմ էլ այդպես է սակայն ոչ իմ համար .... փաստորեն փոխվեցին ժամանակները փողվեցին և մարդիկ , փոխվեցին ընկերներս որոնք ամեն ամիս դիմում էին ինձ հավաքույթ կազմակերպելու համար և մենք հավաքվում ու պարում էինք անդադար պարում էինք այքան մինչև ուժասպառ էինք լինում և աչք փակելով դրա վրա շարունակում էինք ուրախանալ .... կարոտում եմ այդ ժամանակները... կարոտում եմ ամեն ինչ .... կարոտում եմ բոլորին...

No comments:

Post a Comment