Saturday, July 7, 2012

Բացվել է Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը


 Կարծես երկնաքերեր կառուցելը դարձել է մրցակցություն: Մեկը մյուսի ետևից կառուցվում են և ստանում ''ամենաբարձր'' անվանումը: Երեկոյան Լոնդոնը լուսավորվեց լազերային շոու ծրագրով, որը խորհրդանշում էր Shard երկնաքերի կառուցման ավարտը, որն այժմ ամենաբարձրն է Եվրոպայում: Շինության անվանումը որոշվել է երկանքերի արտաքին տեսքին համապատասխան: Այն հիշեցնում է կոտրված ապակու մի մասնիկ, որի ճաքերը բաժանում են նրան 11 հազար առանձին մասնիկների: 87 հարկանի "Shard" -ի բարձրությունը կազմում է 310մ: Շինարարական աշխատանքները տևել են 3 տարի: Ֆինանսական խնդիրների պատճառով դիմել են Քաթարից ներդրողների, որոնց այժմ պատկանում է երկնաքերի 80%: Շինությունը ներառելու է հյուրանոց, գրասենյակներ և բնակարաններ: 




No comments:

Post a Comment