Tuesday, December 23, 2014

Օճառը

 -Դեռ երբ հազիվ չորս տարեկան էի ամեն անգամ երբ մայրիկիս հետ մտնում էի տնտեսական խանութ ու հազիվ հասցնում չկորցնել մայրիկիս հետևելով նրա կոշիկներին ու անընդհատ փախնելով հիմա սովորական դարձած այն ժամանակվա վիթխարի հասակ ունեցող մարդկանցից միշտ կանգնում էի օճառների բաժնում ու հիանում: Օճառների ամենատարբեր տեսակներն ու բույրերն ինձ հիացնում էին ու ես գլուխս վեր էի բարձրացնում կանգնում փոքրիկ ոտքերիս վրա ու ծննդյան տոներին նվեր ստացող երեխայի նման դիտում օճառները: Հանկարծ գալիս էր մի վիթխարի հասակ ունեցող մարդ, ինձ քաղաքավարի ձևով հրում այն կողմ ու անփույթ ձևով օճառներից մի քանիսին խցկում իր զամբյուղն ու գնում: Ու իմ հրապուրանքը վերջանում էր: Ես սկսում էի այնքան ատելի հայացքով նայել այդ մարդու հետևից որ կարծում էի թե անպայման մեքենայի տակ կնկնի: Ինքս ինձնից գոհ նորից թեքվում էի դեպի օճառները, նորից բարձրացնում գլուխս, կանգնում ոտնաթաթերիս վրա ու զննում օճառները նույն երեխայական ժպիտով: Հետո ձեռքս մեկնում ու վերցնում էի այն օճառը, որը ինձ գերել էր: Կարդում էի վրայի գրված տառերը որոնք սովորել էի արդեն դպրոցահասակ քրոջիցս, ասում իմ անունը ու մտքում ընկերանում: Հաճախ դեռ մի խաղ էլ չխաղացած հայտվում էր մայրիկս, ձեռքիցս խլում օճառը, փնթփնթում, որ այն մեզ պետք չէ ու ձեռքիցս բռնած քաշում դուրս: Իսկ ես անընդհատ մտքում մտածում էի ինչպես կարող է լինել ընկեր, որը մեզ պետք չէ:
 Այսպես ես սիրեցի օճառը,-այսպես էր խոսում իր մանկության հուշերի մասին Էդվարդը:
Նա խոսում էր ժպիտը դեմքին, հիացմունքքով ու մեծ բավականությամբ և այնպիսի մեծ սիրով, որ կարելի էր խելագարվելու աստճան սիրահարվել օճառներին: Էդվարդն իր սերը դեպի օճառներն այսպես էր բացատրում: <<Ես բարի եմ ու մեծահոգի ու ես սիրում եմ բարիներին ու մեծահոգիներին, ինչ ինչը կարող է լինել ավելի բարի ու մեծահոգի, քան օճառը: Նվիրեք ձեր ստրից մեկ մոլեկուլի չափ սեր օճառին ու նա ձեր այդքան փոքր սերն անգամ անպատասխան չի թողնի: Օճառն ինձ համար ամենևին էլ նյութ չէ: Օճառը մարդ է` դեռ մարդուց ավել, կամ իդեալը մարդու: Պարզաբանեմ: Ինչպիսին է մարդու իդեալը? Բարի, ընկերասեր, նվիրվող ու մեծահոգի: Իսկ ինչ է օճառի արածը ? Նա լվանում է ձեր ձեռքերը կեղտից, նա հանում է գարշահոտությունը ձեր վրայից տալով իր բույրն անուշ, իսկ դու մտածել ես թե ինչ է պատահում օճառի հետ այդ ժամանակ? Նա մաշվում է, կամաց-կամաց մեռնում: Նա մաքրում է ձեր ձեռքերը կեղտից ու ազատում ձեզ գարշահոտությունից տալով անուշ բույր ձեր մեղավոր մարմիններին և այդ ամենն իր կյանքի գնով: Իսկ դուք, մարդիկ, ապերախտ եք...>>  

No comments:

Post a Comment