Friday, November 28, 2014

Երկու բույրն անց է, տասնհինգ երանգ


Երկու բույր հետո քո շրթներկն ավելի դանդաղ սկսեց վերջանալ: Երկու բույր հետո իմ ժամացույցները սկսեցին չմաշվել: Ու հենց երկու բույր հետո մենք կրկին գտանք իրար, էլի ցուրտ եղանակին, էլի անշուք փողոցում: Երբ տեսանք իրար իմ աշունը ձմեռ դառավ քո աչքերը ծովեր դառան, վարագույները բացվեցին ու քո կանաչ շալը քամին օրորեց: Ինձ չթվաց` այդպես եղավ: Երկու բույրը մեկ դառավ: Դու ինձ տարար այնտեղ, որտեղ առաջին լույսն է վառում երբ մութն է ընկնում: Ես քեզ ցույց տվի այն տեղը ուր լուսինն իր ամենամեծ կերպարանքն է առնում: Մենք վեր նայեցինք ու ներքև իջանք, Առաջ նայեցինք` մտքով հետ դարձանք ու անխենթ մեր քաղաքում շենքերը նորից կյանքով լցվեցին, տըիկին Վիվիենի պատուհանի ծաղիկները նորից աճեցին: Ժայռահաս երկինքներից թիթեռները նորից ծաղկին դարձան: Մեր կախիչից նորից երկու վերարկու կախվեց: Ու ինձ թվաց որ խանութ է պետք գնալ և քաղցրավենիք բերել: Կարծես թե երջանկությունը պատրաստվում էր այցի գալ մեզ: Ու կանաչ շալն ուսերիդ իմ ետևից փակեցիր մեր անխենթ քաղաքի ամենաներկամաշ դուռը: Ես քացրավենիք բերեցի, դու` կաթնագույն սփռոցը փռեցիր, երեք ափսե բերեցիր ու երեքական դանակ ու պատառաքաղ, իսկ բաժակ մենք երեքը չունեինք: Բնությունը մեր գցած սեղանին մթնշաղ կապեց ու վարագույները փակեցինք, բայց մեր ուրվագծերը վարագույրներն անզոր էին թաքցել: Մենք երգեցինք` նրանք հեռվում հրճվեցին: Մենք լռեցինք` նրանք հեռվում խլացան: Մենք սիրեցինք, նրանք հեռվում ատեցին: Մենք երջանիկ դարձանք նրանք մեր երջանկությունն անիծեցին ու գրողը տանի երջանկությունը մեզ հյուր չեկավ: Իսկ բաժակ մենք երեքը չունեինք...

No comments:

Post a Comment