Monday, May 5, 2014

Արևմտահայի կարոտ...


 -Ի՞նչ կէնես էդտեղ, Դանիե՛լ:
-Վա՜նս ման կուգամ, Գոհա՛ր, Վանս ման կուգամ Սևանի մեջ:
-Ե՛տ արի, Դանիե՛լ, Վանն էլ տարած են, զուր ման կուգաս:
-Մեկ է, Գոհա՛ր, ման կուգամ, գըտնել կուզեմ: Տառեխ ման կուգամ, ափին քայլող Վանա կատուիս ման կուգամ, կապուտ, ջինջ ջուրիս ման կուգամ, է՜հ, ավաղ գըտնիլ չեմ կռնա: Թո՛ղ, Գոհա՛ր, թո՛ղ որ հոգնիմ փնտրելուց:
-Վանս տարած են, տառեխս  տարած են, կատուիս տարած են, կղզիս տարած են  ու տուն պահող ձկնորսներին էլ տարած են, երանի մեզ էլ տարած լինեին, որ էրեխեքիս սոված, խեղճացած վիճակը չտեսնիմ...

No comments:

Post a Comment