Tuesday, October 1, 2013

Անյտեղ ուր ծովն ազատության գույն ունի...♥


  Ապրել այտեղ, որտեղ ծովն ազատության գույն ունի: Ապրել այնպես, կարծես հոգիդ Ճայի մարմնի մեջ տուն ունի: Սիրել այնպես, կարծես սիրտդ ատելու պատճառ չունի: Ժպտալ այնքա՜ն անհոգ, ասես այսօրդ անսխալ ապրած երեկ լինի... Ու: Երազե՜լ, երազել անվերջ, որ ցանկությունդ նպատակ լինի: Համբուրե՜լ, այնքան ուժեղ, որ ֆրանսուհին սիրածդ լինի, գրկե՜լ, գրկել սիրով` թեկուղ մի քիչ մրսելով ու ապրել հեռու՜, հեռու ինքս ինձնից: Անջատել մարմինս հոգուցս ու զգացմունքներս մտածողությունից: Ապրել չորս կյանք... միաժամանա՜կ, միանգամի՜ց... Ունենալ սառը սիրտ, այնքան սառը, որ թշնամուդ հայացքում անգամ ջերմություն զգա... Իմի բերել այս ամենը, մի անգամ էլ նայել ազատագույն ծովին ու երես թեքել նրանից...
  Ապրել սեփակա՜ն կյանքով, մի' անգամ, մի' վայրում, համբուրել մի' անգամ` հայուհու՜ շուրթեր, գրկել ուժգի՜ն` ջերմությամբ պարուրված, լինե՜լ հայ, մնա՜լ հայ, օգնել դիմացինիդ չօտարանալ...

No comments:

Post a Comment