Monday, September 16, 2013

Անհատակ ջրհորը...♥


 Նրա հայացքը իմ աչքերը առաջին անգամ որսացին լուսադեմին: Այդ գիշեր ոչ ոք չքնեց: Ադալիայի աչքերը լուռ պատմում էին կատարվածի մասին: Ժամանակը սառել էր նրա հայացքի պես: Երբեմնի ուրախ ու անմեղ աչքերը դարձել էին սարսափելի գիշերվա խոսուն վկան: Ադալիայի հոգեկան ապրումները դուրս էին հորդում նրա գայլի աչքերի նմանվող մոխրագույն աչքերից: Իսկ տեսնել Ջեքի հայացքը մի մեծ հարված էր ինձ համար: Ես Այդպիսի երազկոտ աչքեր դեռ չի տեսել: Այդ աչքերը փոխեցին իմ կյանքը: Աչքերի այդ արտահայտությունը առաջին անգամ տեսա սեպտեմբերի 15-ին: Աչքերը երազանքով նայում էին Ադալիայի այդքան անհասանելի, բայց ամենուր Ջեք փնտրող աչքերին:
 Ջեքը դեռ այդպես ոչ ոքի չէր տենչացել: Ջեքի աչքերին նայելով հայացքս փախցրեցի ու հառեցի առաստաղին որպեսզի ներկաներից և ոչ մեկը չհարցներ թե ինչու են իմ աչքերը թաց: Եղբայրս սովոր էր ունենալ այն ինչ ցանկանում էր: Ադալիան նման չէր մյուսներին: Նա <<հաստատուն>> ձևով էր մերժում, միևնույն պահին ամբողջ մարմնով զգալով Ջեքի աչքերի այդքան Ադալիայի ծարավ սառնությունը:
 Ժամանակը կանգ էի առել: Հայացքը նույնպես: Ջեքը կարողանում էր ժամերով նայել նրա աչքերին, որոնց հայացքը շատերին էր սարսափեցնում: Ջեքը սիրում էր իր առջև նպատակներ դնել ու հաղթահարել դրանք: Օրիօրդի աչքերը, թերևս, ամենադժվար հաղթահարելին էր, որ հանդիպել էր նրան:
 Իսկ ես ատում էի Ադալիային մինչը սեպտեմբերի 15ը, երբ տեսա Ջեքի աչքերում կուտակված կարոտը:
 Եղի'ր երջանիկ, Ջե'ք, դու արժանի ես...

No comments:

Post a Comment