Thursday, August 22, 2013

Նայի՛ր աչքերիս...


-Հե՜յ, դու՛, անծանո՛թ, ինձ լսիր...
Կյանդ չես փոխի մտածելով, գործի՛ր: Երջանիկ լինելը արվեստ է, դու տաղանդ ունե՜ս: Ցույց տուր քո տաղանդը, դու դա կարող ես, մի՛ զլացիր, քանզի զլացողներին ես էլ էի ատում երբ ապրում էի: Վաղը դու կարթնանաս այնպես ինչպես այսօր: Այնպես ապրի՛ր , որ քնելիս չափսոսաս , որ ապրել ես: Թերևս ամենահեշտը խորհուրդ տալն է: Արա՛ այն ինչ կարողանում ես անել բոլորից լավ քանզի փառքի են հասնում միայն լավագույնները, շտապի՛ր քանզի հաջողությունը ուշացողներին չի սիրում, համարձակվի՛ր, քանզի լավ բախտի են արժանանում նրանք, ովքեր համարձակվում են լավ բախտի արժանանալ: Ընկե՜րս: Դա հեշտ չե: Քեզ կսկսեն վատաբանել բոլորը, ինչպես դու էիր ինձ վատաբանում իմ փառքի ճամփին: Ասյօր դու ինձանից ես խորհուրդ հարցնում: Դա ինձ համար մե՜ծ հաղթանակ է, քանզի քչերն են համարձակվում հաղթել այքան մե՜ծ հաշվով: Դու կարդում ես, գիտեմ, ընդունի՛ր, որ պարտված ես ու այդ ժամանակ քեզ համար կսկսվի հաղթանակի դարաշջան: Դու էլ ես ինձ հաղթել իմ փառքի ճամփին: Այդ ճամփին բոլորն են պարտվում, բայց քչերն են կարողանում ճամփորդել պարտված: Ու մի՛ կարծիր թե դու նման չես ինձ կամ այն շիկահեր աղջկան ու հետ ճամփորդում էի, դու մեկն ես մեզնից ու դու էլ պիտի անցնես պարտության այդ ճամփան, որը կոչ է անում ծիծաղել մեզ` պարտվածներիս վրա: Առհամարի՛ր նրանց ծիծաղը և մնա անհասանելի նրանց համար: Մարդիկ այնքան հասարակ են որ մտածում են այն` ինչ անհասանելի է նրանց համար ամենալավն է: Քչերը գիտեն սրա մասին ու առավել քչերին է հաջողվում ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինել, որտեղ հեշտ է  սխալվել: Սխալվում էիր սխալվելով դեռ երկար տարիներ, իսկ ես քեզ չէի օգնում... ախր սխալվում էիր իմ հարցում... Իսկ ես ատում եմ երբ սխալվում են իմ հարցում: Իսկ իմ ատելությունը դաժան է: Այն չի հացնում այդո՞ք ցանկնում ես, որ նա կյանդք դժոխքի վերածի, թե ոչ: Այժմ դու ինձ տեսնում ես հետևից (որովհետև առա՜ջ եմ քեզնից) ... Դու իմ իսկական դեմքը չգիտես, որովհետև այնքան հպարտ էիր, որ անգամ հայացք չգցեցիր վրաս, երբ մենակ ու անճար կանգնել էի հո հետևում... Սխալվի՛ր և հիմա: Հիմա էլ չեմ փրկելու: Կուզես զղջա, եսել էի զղջում անօգու՜տ է: Երբ անցնես փառքի ճամփան ինձ հանդիպելուց կանգ առ, նայի՛ր իմ աչքերին ու գնա՛: Միգուցե ես ավելի շուտ հասնեմ փառքիս գագաթնակետին կարճ ճամփով, որի մասին չես էլ մտածում : Նայի՛ր աչքերիս, որ երբ կրկին  քեզ մեջքով կանգնեմ իմ իրական դեմքն իմանաս...

No comments:

Post a Comment