Thursday, August 22, 2013

Կիսում եմ ...


 Կիսում եմ արդեն երկա՜ր տարիներ: Արդեն կեսերի մի ամբողջ բազմություն է կուտակվել կարծես արդեն  կես դարձած իմ հոգում : Ինձ թվում է արդեն ես ել եմ կես դարձել : Կես որը շարունակում է ամեն ինչ կիսել բայց կիսատ չմնալու համար կարծես մագնիսի պես իր մոտ է քաշում բոլոր այն բացասկան մտքերը, որոնք մարդիկ կիսում են նույնիսկ պատահական անցորդի հետ, միայն թե ազատվեն դրանցից: Իսկ ես կարծես հաճույք եմ ստանում այդ կեսերը հավաքելուց և ինքս ինձ կես դարձնելուց : Վերջին անգամ քեզ մոտ էի մեկ ամբողջ` հիվանդանոցում: Քեզ ծաղիկներ էի բերել կես դարձած ծաղկավաճառից: Ամբողջ ծաղիկներ` ժպտերես: Ծաղիկները դրեցի պատուհանագոգին ու նստեցի կողքիդ : Մարմնովս սարսուռ անցավ... Քո աչքերի փայլն էր կիսվել, որին ես էի սիրահարվել ծաղկավաճառի կրպակի մոտ: Դու հանգչում էիր, իսկ ես հրաշագործ չէի , նույինսկ երբեմն ինձ զգում էի քայլող չարիք ով անընդհատ սրա ու նրա վրա էր շպրտում իր մոտ կուտակված կիսաչարիքները ու դառնում եր կիաաղետ անցորդների համար... Ու դարձա աղետ քեզ համար նույնպես... Ժամանակն էր գնալու...
 -Վաղը քեզ այցի կգամ... ,-շշնջացի ու դուրս եկա:
 Հաջորդ օրն առավոտյան քեզ մոտ էի շտապում բելգիական շոկոլադները ձեռքումս... Հասա քո հիվանդասենյակին...
 Շոկոլադները հալված էին, ծաղիկները` գլխահակ...♥

No comments:

Post a Comment