Thursday, July 12, 2012

Դիզայներները դեմ են կեղծ պայուսակներին


 Ամերիկացի դիզայներները միավորվել են կեղծ արտադրանքների դեմ պայքարում: ԱՄՆ-ի նորաձևության դիզայներների խորհրդի անդամները (CFDA) անցկացնում են «Նորաձևությունը չի կարելի կեղծել» խորագրով ակցիա, որի շրջանակներում ներգրավվել են 75 դիզայներներ, այդ թվում` Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը, Ռալֆ Լորենը, Թոմի Հիլֆիգերը, Ռոբերտ Գելլերն ու Բեթսի Ջոնսոնը:
Այս դիզայներները ստեղծել են բացառիկ պայուսակների հավաքածու, իսկ մոդելների վրա պատկերված է ակցիայի լոզունգը՝ «You Can't Fake Fashion»: Այս պայուսակների վաճառքն իրականացվում է eBay-ի միջոցով:
Անկախ փորձագետների կարծիքով կեղծված արտադրանքների պատճառով նորաձևության տները զրկվում են իրենց եկամտի 50%-ից: Իսկ որոշ երկրներում այս ցուցանիշը հասնում է 80%-ի:



No comments:

Post a Comment