Sunday, July 8, 2012

Որո՞նք են ամենաթանկ քաղաքները


 Աշխարհի ամենաթանկ քաղաքն այս ամառ Լոնդոնն է: Նման եզրահանգման են եկել TripAdvisor զբոսաշրջային կայքի անցկացրած հաշվարկներից հետո:
Հաշվարկներն արվել են հետևյալ չափորոշիչներով` որքան արժեն 4- աստղանի հյուրանոցներում սենյակները, տաքսիով 2 անգամ 3 կմ-անոց ուղևորությունը, 2 կոկտեյլը 5- աստղանի հյուրանոցի բարում և երկու հոգու համար նախատեսված ընթրիքը՝ գինով:
Երեկոն և գիշերակացը Լոնդոնում արժեցել է 413, 97 եվրո: Սա մեծապես պայմանավորված է Օլիմպիական խաղերով:
Երկրորդ ամենաթանկ քաղաքն Օսլոն է. այստեղ երեկոն կարժենա400,26 եվրո: Օսլոյին հաջորդում է Ցյուրիխը, այնուհետև Փարիզը (384,32), Ստոկհոլմը (378,14), Նյու Յորքը (364,66), Մոսկվան (342,89), Կոպենհագենը (341,25), Սիդնեյը (316,70) և Սինգապուրը (302,87):




No comments:

Post a Comment