Sunday, June 17, 2012

Խորանարդիկներ...♥


1977 թ. դեկտեմբերին, ծննդյան տոների նախօրեին, Բուդապեշտի խանութներում երևացին բազմագույն խորանարդիկներ, որոնք նախ գրավեցին ւիոքրիկների, հետո նաև նրանց ծնողների ուշադրությունը։ Սկզբում խաղը թվում էր մանկական զվարճալիք, որի օգնությամբ ստացվում են տարբեր գունային պատկերներ։ Հետո այն «լրջացավ», մոռացվեց նրա մանկական բնույթը։ Իսկ խաղը հետևյալն է. խորա­նարդիկի վեց նիստերը, որոնք ներկված են տարբեր գույներով, կազմ­ված են ավելի փոքր քսանյոթ խորանարդիկներից։ Նիստերի երեք ան­շարժ առանցքների շուրջը պտտվելու ժամանակ խախտվում են բոլոր գույները։ Խաղացողի խնդիրն է պտտեցնելով նիստերը, դրանք նորից դարձնել միագույն։ Խորանարդիկը հնարավորություն է տալիս ստեղ­ծել մոտ երեք միլիարդ գունային համակցություններ։
   Խորանարդիկը համաշխարհային համբավ ձեռք բերեց 1979 թ. Բուդապեշտի աշնանային միջազգային տոնավաճառում, և արդեն 1981 թ. 20 երկրների կողմից պաշտոնապես ճանաչվեց որպես տարվա լավագույն խաղալիք։ Մեծ Բրիտանիայում ևս 1982 թ. խորանարդիկը ճանաչվեց որպես անգերազանցելի խաղալիք։ Եվ այն, որ փորձնա­կան հինգ հազար հատից խորանարդիկի արտադրությունը Հունգւսրիայում մեկ տարի հետո հասավ մինչև տասնհինգ միլիոնի, խոսում է «հրաշք խաղի» մեծ հաջողության մասին։ Այսօր արդեն աշխարհի շատ երկրներում «թափառում է» մոտ հիսուն միլիոն խորանարդիկ։
   Իսկ ո՞րն է «մոգական» խորանարդիկի նման հաջողության գաղտ­նիքը։ Բանն այն է, որ եթե երեխաների համար խորանարդիկը գրավիչ մի զբաղմունք է, ապա մեծերին այն առաջադրում է նոր, հրապուրիչ, տրամաբանական խնդիրներ։ Ամբողջ աշխարհը խւսղում է խորանար­դիկով, հաճախ մոռանալով, որ այդ խաղի հեղինակն է հունգարացի էռնյո Ռուբիկը