Wednesday, June 20, 2012

Սիրելի Ֆիլմեր...♥


Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել: Հիմնականում դիտում եմ երկու ժանրի ֆիլմեր' մելոդրամա և կատակերգություն նայած տրամադրության: Սիրում եմ Բրտանական, Ամերիկյան, Ֆրանսիական արտադրության ֆիլմեր իհարկե դիտում եմ նաև այլ ծագոմ ունեցող ֆիլմեր բայց համամատաբար ավելի քիչ: Հիմա ձեզ եմ ուզում ներկայացնել իմ կողմից ամենասիրված ֆիլմերը և դրանց նկարագրությունը:
The last song/Последная песня
Ֆիլմ մելոդրամա ժանր: Ֆիլմի մեջ նկարագրվում է մի աղջկա պատմություն որտեղ աղջկա հայրն ու մայրը իրարից բաժանված են և ապրում են իրարից հեռու և աղջիկը հորը չի սիրում, բայց նա իր եղբոր հետ պետք է գնար հոր մոտ ապրելու, իսկ հայրը ապրում էր ծովափին նաև հիվանդ էր: Աղջիկը ծովում գտնում է անպաշտպան կրիաներ և խնամում նրանց հենց այդ ժամանակ էլ ծանոթանում  է ծովային կենդանիների հարցերով զբաղվող մի հասարակ աշխատողի հետ որը ինչպես պաչզվում է մեծահարուստ է: Աղջիկը մտերմանում է ադ տղայի հետ մինչ իր հոր վիճակը վատանում է: Ասեմ որ այդ ժամանակ նրանց հարաբերությունները շատ ջերմ են լինում: Հայրը մահանում է : և աղջիկը երգ է գրում որը կատարում է իր հոր թաղման արարողության ժամանակ և ֆիլմը հենց այդպես էլ կոչվում է վերջին երգը:
                                  Another story about cinderella/Еще одна история про Золушке
Ֆիլմ կատակերգական մելոդրամատիկ ժանրի: Ֆիլմ որը պատմում է հասրակ տան աշխատողի մասին թե ինչպես են նրան աշխատացնում և վարկաբեկում: Գլխավոր հերոսուհու անունը Մերի է ում մայրը պարուհի է եղել և աշխատել է նրան ածշխատանքի վերձրած Դոմինիկի մոտ: Ամբողջ ֆիլմում Դոմինիկը ատում է Մերիին, բայց վեևջում պարզվում է որ դա ամենևին էլ այդպես չէ: Մերին ինչպես իր մայրը շատ լավ պարուհի էր և նա պետք է գնար Եվրոպա սովորելու սակայն պատահմամբ Դոմինիկը վերցնում է հեռախոսը և ասում որ Մերին ջարդել է իր ոտքերը: Քանի որ Մերին շատ է ուզում գնալ պարահանդես Դոմինիկը ամեն ինչ անում է որ Մերին այդտեղ չհասնի բայց Մերիի ամենամոտ ընկերուհին օգնում է նրան և Մերին այնտեղ պարում է հայտնի երգչի հետ և երբ նկատում է որ արդեն ուշ է նա վերցնում է իր փլեյերը և հեռանում այսպիսով երգիչը երկար է ման գալիս Մերիին և վերջում գտնում է շատ մեծ դժվարություններով:
Մանրամասները կիմանաք Ֆիլմը դիտելուց:)

Սպասեք նոր ֆիլմերի սյուժեների:)

1 comment: