Monday, September 8, 2014

Ծաղկեփնջեր ու հեծանիվներ


-Ասում են նարինջն օգնում է դուրս գալ սթրեսից...
-Մարի՛,- Մարին ամեն անգամ սարսռում էր իմ կոպիտ կանչից, ձեռքից գլորում նարինջները, որոնք կանգ էին առնում փայտե մաշված հատակի մի ծայրում, հետո նստում էր կողքիս, գլուխը կախում ու լռում...
-Դու երբեք չես կերել իմ բերած նարինջները...
-Ես երբեք չեմ հավատացել, որ ինչ-որ գնդաձև թթու բույս ինձ կօգնի...
-Իմ բերած նարինջներն ամենաքաղցրն են...
-Փորձու՞մ ես բերելուց առաջ ինչ է
-Քաղցր սերս եմ ներարկում ճամփին
-Ճամփին դրանք տուր մեկին, ով ունի դրանց կարիքը:
-Իսկ նարինջները՞... ախր նարինջները քո կարիքն ունեն...
-Խորհուրդ կտամ այդ բույսերին ասես չստեն` իմ կարիքը ոչ ոք չունի
-Նարինջները...
-Հերիք է, դրանք հիմար բույսեր են, հիմար երանգավորմամբ, վերցրու դրաքնցով լի տոպրակդ ու գնա տրամադրություն չունեմ...
-Նարինջները մահանում են քո խոսքերից
-Երազանքներիս պե՜ս...
-Դու չէիր սիրում երազանքներդ
-Ես սիրում էի, ինձ ստիպեցին
-Դու նարինջներ չես սիրում, բայց նրանց դու պետք ես... Իսկ մտածե՞լ ես որ կարող ես երազանք լինել նարինջների համար...
-Իմ երազանքներն էլ ի՞մ վրա թքած ունեին
-...
-Մարի՜
-Բաց թո՛ղ, չես սիրում երբ գրկում ես...
-Իմ գրկախառնություններն ամենաանկեղծն են...

No comments:

Post a Comment