Thursday, May 29, 2014

Կարմիր տանիքներ ու տաք կարկանդակներ


 Մենք կապրեինք փոքր երկրի մեծ քաղաքում` սև թռչուններով, սպիտակ ճայերով: Մեր անսիկզբ ու անվերջ սիրո ընթացքում ես քեզ տաք կարդանդակներ կբերեի: Մենք տաք կարկանդակներ կուտեինք ցուրտ քաղաքի կարմիր տանիքներին նայելով ցրտից կուչ եկած հրապարակներին ու անձրևից թրջված փողոցներին: Կկերակրեինք սպիտակ ճայերին տաք կարկանդակներով, իսկ սառած մնացորդները սև թռչուններին կթողնեյինք: Կհետևեինք տաք շոկոլադ ըմպողներին ու կծիծաղեյինք արտասվողների վրա: Սեր կկապեինք կարմիր տանիքներ ու գիշերը կիջնեինք այտեղից մեր անսև սրտերը անձև տանիքներին թողնելով: Ես քեզ տաք կարկանդակներ կբերեի, իսկ ոչ ոք դրա մասին չէր իմանա: Մենք կապրեինք սառը քաղաքի թաքուն սերերից կարմրած տանիքներին: 

No comments:

Post a Comment