Tuesday, December 10, 2013

Հենասյունն է արդեն ճոճվում... Կամ մի Արձակ չափածո


  Նայում եմ աչքերիդ` Հայաստան եմ փնտրում:
 -Գրո՛ղը տանի, որտե՞ղ ես կորցրել: Ախր ասել էի, որ դու զգույշ լինես: Հա՛յ, դու կորցնելուց դեռ չե՞ս սթափվել:
  Կորցնում ենք, արդեն երկու հազար տարի: Արագիլի փոքրիկ բնի հենասյունն է արդեն ճոճվում` արտագաղթող արագիլի հեռվում կորցրած ոսկիների ու չիմացված` իր բնի տակ թաղված կայքի, հնազանդվող իր մտքերի ու չգիտակցվող տաերքների պատճառներով: Շուտով արդեն հենասյունից Երևանն էլ էլ չի մնա փոխարենը` մի Նոր Թեհրան, Նոր Անկարա կշենանա: Արագիլնե՜ր, ետ եկեք, շու՛տ, հենասյունն են ուզում քանդել, իսկ քանդողն էլ ոչ այլ ինչ է քան քո ձեռքով բերված <<բարին>>: Հիմար եք դուք, արագիլնե՛ր, որ թողել եք ձեր բները և կկվի պես անպիտան ձու եք դնում օտար բնում, ձագ եք հանում օտար հողում: Կարոտակեզ արագիլներ, խնդրում եմ ձեզ, վերադարձե՛ք...

No comments:

Post a Comment