Friday, November 22, 2013

Երազանք դարձած...

 Այսօր հոգեհանգստի օր է: Այսօր ես թաղեցի երազներս ու որոշեցի այլևս բարձրաձայն չհիշել դրանց մասին: Թաղեցի այնտեղ, որտեղ նրանք կյանք ստացան, թաղեցի նրանց կողքին, ովքեր հաղթեցին:  Ո՛չ երազներս կան, ո՛չ հոգիս: Նրանք միասին մահացան: Համոզված եմ, որ իմ անմեղ երազը դրախտ ընկավ, իսկ հոգիս թող այրվի դժոխքում: Երազ սպանելը կյանք խլելուց սարսափելի է : Ու սարսափում է ուղեղս իմ անհոգի մարմնից: Անհոգի դարձրած մարմնից: Կռվում եմ ` ինքս ինձ հետ: Մատներս դողում են` ուղեղս արգելել է նրանց այսպիսի տողեր գրել: Առանց արևի ուղեղի հրամաններն անտեսվում են: Արև չկա: Արևս հողի տակ թողեցի` երազներիս մոտ: Աշխարհում ամենից քիչ կուզենայի երազներս առանց արև տեսնել: Իսկ հիմա, երբ հոգեհանգստի եկած երազները վաղուց գնացել են, ցանկանում եմ բացել գերեզմանը, մխրճվել մեռած երազների գերեզմանի մեջ ու մահանալ երազ դարձած: Հերիք է: Գնում եմ գերեզմանից: Թե ուր` չգիտեմ, արև չկա, չեմ տեսնում ոչինչ, քայլում եմ անհաստատ, կամ լեռան գագաթը կբարձրանամ կամ կհանգչեմ ալիքների մեջ` երազանք դարձած...

No comments:

Post a Comment