Monday, November 11, 2013

Մանրուքներից հոգնած...


 Գրում եմ կրկին, իմ համր լեզվի լուռ ունկնդիր: Գրում եմ քեզ, որովհետև արդեն քեզ գրելուց ել եմ հոգնել: Հոգնել եմ ճանապարհներից, այն անցորդից, ում ամեն իր եմ հանդիպում... Առանց բարևի՜... Ու հոգնել եմ հոգնելուց արդեն որերորդ անգամ, թվում է վերիջին անգամ, բայց գիտեմ դեռ շա՜տ կհոգնեմ: Այնքան, ինչքան դու ես հոգնել իմ բողոքներից, իմ լուռ ունկնդիր, ու չասես , որ ոչ, որ ինձից չես հոգնի: Արդեն ես եմ ինձնից հոգնել, այնքան, որ ատում եմ ինձ, ասում են ատում են անզորությունից: Միթե անզոր չեմ: Անզոր նույնիսկ ինքս իմ առջև և անզորություն եմ քարոզում նույնից նրանց մոտ, ում վիճակված է հեղափոխությու՜ն անել... Իսկ ես` անզորս զորություն եմ խլում այն նորեկներից ում սրտում հաղթանակ է բանտարկված իսկ թոքերն ազատություն են երազում: Խլում եմ ու դեն շպրտում այն անպետքի պես, ում ոչ մեկի հետ չես համեմատի... Ու համեմատելով անզորությունից ատում եմ պատվոգրերս, որ ատելությամբ վարակված ողորմություն են երևում: Հոգնել եմ մանրուքներից: Այդքան ուրախանալուց մանրուքներով, որ հաճախ ոգեշնչում էր հսկա փոքրություն և խրախուսվում <<բարի արարքով>>, իսկ խրախուսանքը դեն էի շպտում հաճախ և ինքս իմ կամքից անկախ ու հոգնում նորից` անզորությունից հաճախ և ինքս ինձնից անկախ...
-Գրո՛ղը տանի: Հեռու՛ գնա: Ատում եմ քեզ քո՛ պատճառով, և բոլորին քո՛ հրամանով:
 Անզորություն եմ շնչում հաճախ և ինքս ինձանից անկախ...

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete