Monday, October 28, 2013

Օրագրից պոկված թերթիկ...


Մի գնա: Հոգնել եմ քեզ հրաժեշտ տալուց: Դիմավորելն առավել զզվելի է դարձել: Ամեն անգամ քեզնից բաժանվելուց կարծում եմ կկորցնեմ քեզ այպես ինչպես երկինքն է կորցնում աստղերին առավոտյան: Հազարավոր անգամներ բաշանվել ու հաշտվել ենք: Բաժանումներն իրար հաջորդում են պարբերաբար, այնքան, որ դու արեն համակերպվել ես դրանց ու հաշտության եզրել էլ չես փնտրում : Ես ել եմ համակերպվել: Վաղու՜ց: Մենք համակերպվեցինք իրար, որովհետև իրար չարգելեցինք չհամակերպվել, որովհետև սիրաեցինք նաև մեր բաժանումները: Իսկ մեր պատանի սրտերին դրա՜մա էր պակասում: Սիրենցինք և բաժանման դրաման: Երջանկության կարիք էլ ունեինք... Այն էլ ինչքա՜ն: Ապրեցինք մեր բաժին երջանկություն կոչվող միասնությունը... Ավա՜ղ ոչ դու, և ոչ `լ ես չգիտեինք, որ դրանք հոմանիշներ են, միմյանց հակասող, բայց այնքա՜ն նույնիմաստ հոմանիշներ: Ինչպես ես ու դու, ինչպես մեր աչքերն ու մեր կարծիքները, որոնք հակասում էին իրար հաճախ նաև մյուսին հակառակ: Մի՜ գնա հոգնել եմ դրամաներից: Սիրտս արդեն հոգնել է դրամա մատակարարել միասնություն տենչող օրգաններիս: Մի՜ գնա: Վերադարձի՛ր: Վերադարձի՛ր ամբողջ հոգով, վերադարձի՛ր այքան կարոտած, որ սիրտս չդիմանա կարոտիդ, վերադարձիր ատելով ինձ, քեզ, մեր երազանքները, մեր տան պատերը, մեզ կարոտած մեր փոքրիկ նստարանը: մի՛ գնա հետ արի հանկարծակի` խառնաշփոթ կերպով: Առանց ակնարկների ու քաղաքավարության, առանց կեղծավորության, հետ արի ու ներս մտիր միանգամից` առանց դուռն անգամ թակելու: Հոգնել եմ հրաժեշտ տալուց: Հրաժեշտ տանք կրկին` լցված աչքերով` հայի աչքերով: Վերջին անգամ նայենք իրար, ու մոռանանք, որ չսպասենք, որ չհուսանք, որ հետ չգանք: Մի՛ գնա դեռ չեմ մոռացել, կհիշեմ, կսպասեմ, կհուսամ, տեղ չեմ գնա...

1 comment:

  1. shat pntreci u verjaapes gta posty ..hetaqrqir xosqer u hetaqrqir mtqer voronq unen jisht matucman mijoc ..apres David ))

    ReplyDelete