Sunday, July 22, 2012

Ռիհաննան համագործակցում է RIVER ISLAND-ի հետ


 Ռիվեր Այլենդը Բրիտանական մեծ ժառանգությամբ բրենդ է: Հիմնադրվելով Լոնդոնում՝ այն ստեղծվել և ղեկավարվել է Լյուիսների ընտանիքի կողմից: Դիզայնն ինտեգրելով որպես բիզնեսի սիրտ, Ռիվեր Այլենդը իր 64-րդ տարելիցին շարունակում է համաշխարհային տարածումը: Այն ունի 300-ից ավել խանութներ Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Լեհաստանում, Հայաստանում, Միջին և Հեռավոր Արևելքում:
 
Բրենդը հայտնիէ որպես արագ զարգացող նորաձև բիզնես, որն առաջարկում է կանանցի, տղամարդու և մանկական տարբերվող հագուստ, կոշիկ և աքսեսուարներ:
Ռիվեր Այլենդը պատվով հայտնում է իր և Ռիհաննայի համատեղ Էքսկլյուզիվ համագործակցության լուրը. երգչուհին կէսքիզավորի իր առաջին հագուստի հավաքածուն Ռիվեր Այլենդի համար: Նորաոճ հավաքածուն կցուցադրվի 2013-ի գարնանը:


 _ Մենք անհամբեր սպասում ենք այս համագործակցության մեկնարկին: Ռիհաննան ոճի խորհրդանիշ է՝առօրյայում թե երեկույթներին նա ընդգծում է իր անհատականությունը ուրույն ոճով: Ինչ սկսել ենք նրա հետ աշխատելը հասկացել ենք, որ մեր բրենդային ոճը լիովին համընկնումն է երգչուհու ոճին:  Ռիհաննան կմոդելավորի հավաքածուն և մենք սիրով կփոխանակենքնորաձևության ոլորտում մեր տարիների փորձը, որի արդյունքում կստեղծենք նրա երկրպագուների կողմից առավել սիրված նմուշներ,_Բեն Լյուիս՝ Ռիվեր Այլենդ ընկերության նախագահ:
 
 
_ Երկար ժամանակ երազել եմ ունենալ իմ սեփական հավաքածուն: Ռիվեր Այլենդն ինձ համար համագործակցության կատարյալ մարմնավորումն է, ինչպես նաև ձգտել եմ լինել Բրիտանական ընտանեկան բիզնեսում: Լոնդոնն ինձ համար ներշնչանքի աղբյուր է, իսկ Ռիվեր Այլենդը նորաձևության հանդեպ ունի ինքնատիպ մոտեցում: Անհամբեր սպասում եմ նրանց հետ համագործակցելուն և որևէ ուրույն բան կերտելուն,_Ռիհաննա:


No comments:

Post a Comment