Saturday, June 30, 2012

Ադելը սպասում է իր առաջնեկին



«Գրեմմի» մրցանակաբաշխությունում իսկական բում արած երգչուհին այսօր հայտարարել է, որ սպասում է իր առաջնեկին: Ընդամենը վերջերս Ադելը հայտարարել էր, որ որոշ ժամանակով դադար է վերցնում անձնական կյանքին ուշադրություն դարձնելու համար: Ինչպես երևում է, հանգիստը ցանկալի պտուղները տվեց. Ադելը կստանա իր կյանքի ամենակարևոր մրցանակը ' մայրության բերկրանքը:
Երգչուհին ցնցող նորության մասին հայտնել է իր կայքի միջոցով, որտեղ նշել է. «Ուրախ եմ ասել, որ ես և Սայմոնը սպասում ենք մեր առաջնեկին: Ես ուզում էի, որ այս նորությունը դուք հենց ինձնից իմանաք: Մենք հիմա շատ ուրախ ենք, բայց խնդրում եմ հարգել նաև մեր անձնական կյանքը նաեւ այս ժամանակահատվածում: Միշտ ձեր Ադել»:
Հիշեցնենք, որ People ամսագրին տված հարցազրույցում Ադելը խոստովանել էր, որ շատ է ցանկանում մայր դառնալ ու մինչև 30-ամյակը արդեն լինել երեք տղաների մայրիկ:

No comments:

Post a Comment