Կարոտ կա սրտումս: Չգիտեմ թե ում եմ կարոտում, չգիտեմ թե ինչու: Իսկ միգուցե այն պարզ պատճառով, որ երկար ժամանակ չեմ կարոտել:
Քեզ եմ կարոտում, իմ հին, իմ խելառ ընկեր: Երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ քեզ...
-Չէ, չեմ հասկանում թե ինչու, բայց կարոտ կա սրտումս: Թե ինչ եմ կարոտում կամ թե ում և ինչի համար` չգիտեմ:
Երևի ես ինձ եմ կարոտում:
Ամենից շատ հիմա Հայաստանս գրկել կուզեի, ընկերոջս հետ գրկախառնվել և առաջին սիրուս բարևել կուզեի... Հուշերս անցյալի խավար սենյակներից մեկիկ-մեկիկ հավաքել ու կարոտած սրտիս նվիրել կուզեի: Ինձ եմ կարոտել, ինձ:
Գրկել եմ ուզում` բաց թողնելուց շատ եմ հոգնել: Կյանք եմ ուզում` երազներից հավատալով քիչ չեմ ապրել: Կարոտ կա սրտումս: Աչքերս անգամ թշնամու աչքերն են կարոտել, թոքերս` հայրենիքիս օդն են կարոտել: Կարոտ կա հոգումս` ականջներս նորածին հայի հայերեն լացն են կարոտել: Կարոտ կա սրտումս` հոգիս մեկ ու կես միլիոն հայի հոգի է կարոտել, շութերս պապակած Մշո ջրերն են կարոտել, ոտքերս չքայլով գաղթի ճամփից զզվել ու Կարնո դաշտերին են կարոտել: Հայացքս կիսավեր սիրունիկ Անին է կարոտել:
Հայացքս հեռվում, մտքերս` ափիս մեջ, սիրտս հոգումս, ողջ էությամբ Մասիսն եմ կարոտել:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete