-Սու՜ս, մի՛ խանգառիր: Լսում եմ:
-Ի՞նչը:
-Լռությու՜նը...
Պատրաստ էի լսել լռությունդ ժամերով: Քո լռությունն ինձ համար չավարտվող դրվատանք արժեր: Այնքան խորհրդավոր էիր լռում, որ նույնիսկ խոսելդ չէի զգում: Մենք կենտրոնացած էինք: Ես քո վրա, դու` կտավիդ: Իսկ կտավդ ինձ համար գլուխգործոց արժեր, ներկապնակդ` հազարավոր կտավներ:
Ես էլ էի լռում: Վախենում էի ընդհատել լռությունդ, որ մոռացնել էր տալիս անգամ հորդառատ անձրևը: Հաճախ էիր նախատում երբ լռում էի:
-Ես լռում էի քո՜ համար...
Չեմ ուզում հավատալ, որ չի լինի:
-Ու չի՜ լինի...
Առանց այդ եղելության ապագա չկա՜: Առանց ապագայի այդ եղելությունը չէ՜ր լինի: Կմնայի այտեղ քեզ հետ նույնիսկ բանտարկված:
-Այդպիսի բանտարկություն շատե՜րն են երազում:
Իսկ ինձ համար իրականություն թաքնված անցյալի պատրանքի տակ... Դու էլ էիր պատրա՞նք: Թեկուղ եթե դու երազզումս էիր սոսկալի, մղձավանջին դեմ չեմ լինի: Կամպրեմ քեզ հետ նույնիսկ կոմա: Մահի մասին էլ չե՜մ խոսում:
-Մահ չկա՜ դու մեռել ես: Նա՛ քեզ սպանեց:
-Ու ես կասեմ <<քո՜ կտավում>>:
Մահն ինձ համար գուցե ոչինչ, բայց քո հարբուխն անգամ ինձ սարսափել է ստիպում:
-Կբուժեմ քեզ.... Թեկուզ լինի <<Ի՛մ կտավում>>...
No comments:
Post a Comment