Ատում եմ սպասելիքներս: Ատում եմ այնքան, որ չարանում եմ ինքս իմ հանդեպ: Իսկ սպասելիքներս լռում են:
-Խոսե՛ք, գրողը տանի, խոսե՛ք այնքան մինչև աղաչեմ, որ լռեք:
Այնքան եմ ատում սպասելիքներս, որ սկսել եմ ատել ժամանակը, օդը, մարդկանց ու անգամ ատելությունս: Ատում եմ բոլորին ու ամեն ինչ, մինչև անգամ ինձ: Ամենից ուժեղ եմ ատում հիասթափություններս, նրանք այնքան են ատում ինձ, որ ամեն անգամ հայտնվում են, երբ ես ամենաքիչն ունեմ նրանց կարիքը: Հայտնվում են ու վերադարձնում իմ սև ու սպիտակ կյանքը, որը նոր-նոր երրորդ գույնն էր ուզում ստանալ...
Ես նրանց չեմ մեղադրում: Հիասթափություններս ինձ մոտ են գալիս հենց իմ պատճառով, ախր դրանք իմ սեփական սպասելիքներն էին :
Ատում եմ սպասելիքներս, ինձ ու քեզ: Խոստանում եմ ատել միշտ :

No comments:
Post a Comment