Ես չեմ կարողանում համակերպվել: Էլ ծովամարտ չեմ խաղալու քեզ հետ...
-Արթնացի'ր...
Հոգումս սկսվել է մակընթացությունների շրջան, բայց, չգիտեմ ինչու շարունակ տեղատվություններ են: Խենթացել է հոգուս օվկիանոսը: Այդպիսի խենթ օվկիանոս քեզ հետ եմ առաջին անգամ տեսել: Հիմա եմ հասկանում, որ սիրում են մեկ անգամ` ամենաառաջին անգամ: Ու գժվում եմ (կարծես նախանձելով այն խենթ օվկիանոսին, որը մեկն էր քո զոհերից)... : Հիշում ես... նա խենթ չէր... Իսկ դու նույնիսկ չհարցրիր արդյոք նա ուզում է խենթանալ:
Այսօր շքեղ տեսք ունեիր... դու դա հատուկ էիր արել ... դու սիրում ես խենթացնել: Դա քեզ մոտ հրաշալի է ստացվում...
Խնդրում եմ թող ինձ խենթացնել քեզ... դու կլինես լավագույն խենթը: Ավելի լավը քան Րաֆֆունը...♥
No comments:
Post a Comment